ԵԱՀԿ-ի մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է իշխանությունների հետ մայիսի 9-13-ին տեղի ունեցած իր հանդիպումների մանրամասները եւ կիսել իր տպավորությունները: Նա դրական է որակել Ադրբեջանում զրպարտության ապաքրեականացման հարցի քննարկումը իշխանությունների կողմից:
«Բայց ես ասացի, որ ավելի շատ աշխատանք կլինի օրենքի ընդունումից հետո: Զրպարտության համար ձերբակալությունները պետք է հանվեն, իսկ տուգանքները համարժեք լինեն»,- նշել է Միյատովիչը:
Միյատովիչը Էյնուլլա ֆաթուալեւի եւ ակտիվիստ Ջաբբար Սալավանի շուտափույթ ազատման ոհւյս է հայտնել: Նա Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատել երիատսարդներին, բարեփոխել ազգային հեռուստառադիոխորհուրդը եւ ապահովել անկախությունը:
Միյատովիչը դժգոհություն է հայտնել «Ամերիկայի ձայն», BBC եւ «Ազատություն» ռադիոկայանների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների պատասխաններից:





























