Երկրի մակերեսից արված Ծիր Կաթինի բացառիկ համայնապատկերը ներկայացվել է հանրությանը։ Ամերիկացի լուսանկարիչ եւ աստղագետ Նիկ Ռեյսինգերն այն կազմել է վեց խցիկով արված 37,440 նկարներից, գրում է The Daily Mail-ը։
Իր աշխատանքի արդյունքները Ռեյսինգերը ներկայացրել է Sky Survey կայքում։ Այսօրինակ հսկայական առաքելության համար Սիեթլի 28-ամյա բնակիչը լուսանկարչական սարքը տեղից տեղ տանելու համար Երկրագնդի մակերեսով անցել է շուրջ 90 հազար կմ։
Լուսանկարները՝ ԱՅՍՏԵՂ։





























