Եգիպտոսում կալանքի է վերցվել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կինը՝ Սյուզաննան։

Նրան կասկածում են ապօրինի հարտացման եւ կոռուպցիայի մեջ։ Ինքը՝ 82-ամյա Մուբարքը գտնվում է Շարմ-աշ-Շեյխ քաղաքի հիվանդանոցում։

Քրեական գործեր են հարուցվել նաեւ Մուբարաքի երկու որդիների հանդեպ։

Նշենք, որ Մուբարաքը պաշտոնաթող էր եղել այս տարվա փետրվարի 11-ին՝ Եգիպտոսում տեղի ունեցած ժողովրդական հուզումներից 18-օր անց։