Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 13-ին ընդունել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հերթական այցով Երեւանում գտնվող ԻԻՀ նախագահի հատուկ բանագնացին` նշելով, որ հաճախակի հանդիպումները խոսում են հարեւան երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությանն ու ՀՀ եւ ԻԻՀ նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: