Կառավարության նիստերի դահլիճում այսօր` մայիսի 13-ին կայացել է Ժողովրդական շարժման առաջնորդ Տիգրան Կարապետյանի նախաձեռնած Հայրենասիրական ուժերի եւ անհատ քաղաքացիների միավորման համաժողովը:

Ժողովրդական կուսակցության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել  եւ երկրում առկա իրավիճակի քաղաքական գնահատականներով հանդես եկել ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, քաղաքական գործիչներ Աշոտ Մանուչարյանը, Իշխան Թովմասյանը եւ այլոք: Համաժողովը բաց քվեարկությամբ ընտրել է Հայրենասիրական ուժերի եւ անհատ քաղաքացիների միավորման համակարգող խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են

1. Տիգրան Կարապետյանը,

2. Վարդան Խաչատրյանը,

3. Իշխան Թովմասյանը,

4. Արտակ Հարությունյանը,

5. Ռուզաննա Ստեփանյանը,

6. Էմանուել Մարգարյանը,

7. Ստեփան Բարխուդարյանը,

8. Էդուարդ Մամիկոնյանը,

9. Արկադի Կարապետյանը: