Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը հայտարարել է, թե թույլ չի տա ընդդիմությանը «զավթել իշխանությունը», եւ իր ընդդիմախոսներին «սաբոտաժ անողներ» է անվանել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դա յուրօրինակ պատասխան էր ԱՄՆ-ին, որը նախօրեին կոչ էր արել հնարավորինս շուտ ընդունել իշխանության հանձնման ծրագիրը: Ընդդիմությունն ավելի վաղ համաձայնվել էր Սալեհի հրաժարականը ենթադրող ծրագրի հետ` նրան անվտանգության երաշխիքներ տալով:

Բողոքի գործողությունները Եմենում շարունակվում են արդեն մի քանի ամիս, զոհվել է ավելի քան 150 մարդ:

Այսօր կրկին փողոց են դուրս եկել մի քանի հազար մարդ: