Ադրբեջանի տարածքում` Սաինգիլոյում բնակվող էթնիկ վրացիները պահանջել են պաշտոնից ազատել Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին: Նրանք ստորագրահավաք են սկսել` ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին ներկայացնելու համար:

Ըստ տեղացիների, դեսպանն անուշադիր է իրենց խնդիրների նկատմամբ: Ավելին, ինչպես պնդում են Ալիբադի գյուղի բնակիչները, նա մի օր հարբած եկել է գյուղ եւ վիրավորական արտահայտություններ արել տեղացիների հասցեին, որոնց վրացական դպրոց եւ մանկապարտեզ էին ուզում:

«Դեսպանը մեզ ասաց, նախ որոշեք` վրացի՞ եք, թե՞ ադրբեջանցի, ապա դպրոց եւ մանկապարտեզ պահանջեք»,- պնդում են տեղացիները: Վրաստանի պաշտոնական իշխանությունները չեն մեկնաբանում իրավիճակը: