Վրացական ընդդիմության ներկայացուցիչների միջեւ ծագած սկանդալը, որ տեղի է ունեցել «Կավկասիա» ալիքի եթերում, դարձել է ընդդիմադիր հատվածի քննարկման հիմնական թեման:

Վրացական կուսակցության նախագահ նախկին օմբուդսմեն Սոզար Սուրաբրին Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ բանավեճի ընթացքում «Դաշինք հանուն Վրաստանի» միավորման առաջնորդ Իրակլի Ալասանիային մեղադրել է ռուսական իշխանությունների հետ համագործակցության մեջ:

Սուբարին նշել է, թե հենց դա էր պատճառը, որ ինքը լքել է դաշինքը` նշելով, որ Ալասանիայի դաշինքը ֆինանսավորում են ռուսները:

Հանրապետականների ղեկավարը Սուբարիին սրիկա է անվանել, եւ բանավեճը վերաճել է լեզվակռվի: