Եվրամիության երկրների նախարարները Բրյուսելում որոշում են ընդունել` թույլատրելի Շենգենի երկրներին ժամանակավորապես վերականգնել սահմանային վերահսկողությունը, եթե սուր անհրաժեշտություն առաջանա:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով անանուն աղբյուրը, անգամ եթե հանձնաժողովն ընդունի հստակեցումները, դա շենգենի վիզայով օժտված զբոսաշրջիկների համար խնդիրներ չի հարուցի: Նրանք պարզապես լրացուցիչ անձնագրային ստուգում կանցնեն:

ԵՄ-ն ստիպված է դիմել նման քայլերի` Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալների թվի ավելացման պատճառով: