Աբխազիայի Գագրա քաղաքում 16-րդ անգամ հայկական երգի եւ պարի փառատոն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, միջոցառման կազմակերպիչը Գագրայի շրջանի հայ համայնքի ղեկավարներից Խաչիկ Մինասյանն է:
Միջոցառումը «Արցախ» պարով բացել են Սուխումի շրջանի Մերխեուլի գյուղի դպրոցի աշակերտները։ Համերգը տեւել է երեք ժամ։




























