Բոստոնի երիտասարդների հայկական ֆեդերացիան (AYF) անցկացնում է բողոքի ակցիա ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի Հայաստանի հետ սահմանին։ Այդ մասին հաղորդվում է AYF-ի ֆեյսբուքյան էջում։ Բողոքի ցույցի մասնակիցների կարգախոսն է․ «Ձեր ձեռքերին արյուն կա»։ Ակցիային միանալ ցանկացողները պետք է կրեն բժշկական դիմակներ եւ պահպանեն սոցիալական հեռավորություն։