Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պետք է անցնի նույն կոգնիտիվային թեստ անցնի, որը վերջերս անցել է նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին վերջինս հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում:
«Ինչ-որ առումով նա պարտավոր է»,- ասել է Թրամփը նախագահի դեմոկրատ թեկնածուի մասին՝ հավելելով, որ նախագահությունը «դիմացկունություն» եւ «հոգեկան առողջություն» է պահանջում:
Թրամփի խոսքով՝ նա ինքը հանձնել է թեստը՝ իր կոգնիտիվային կարողությունները կասկածի տակ դնող հաղորդումներից հետո լրատվամիջոցներին ապացուցելու համար, որ պիտանի է նախագահության համար: Թրամփը կարծում է, որ 77-ամյա Բայդենը, ով Թրամփից մեծ է երեք տարով, շատ ծեր է որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար:
«Չինաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները սուր միտք ունեն: Այստեղ չկան ոչ սուր մտքով մարդիկ, ում գետ գործ ունենք»,- ասել է Թրամփը:





























