Ադրբեջանի իշխանությունների ներգրավվածությունը բողոքի ակցիային բռնության կիրառմամբ ակնհայտ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Վաշինգտոնի «Հայ դատի» գրասենյակի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը:
Ըստ նրա՝ այդ մասին է վկայում այն փաստը, որ բուն ակցիայի ընթացքում, որի ժամանակ բռնություն էր գործադրվել հայերի նկատմամբ, Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը հանգիստ նկարահանում էր ամեն ինչ հեռախոսով: «Այս ֆոնին զարմանալի չէ, որ այդ իրադարձություններից հետո Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին կանչեցին երկրի արտգործնախարարություն»,- ասաց Չուլջյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա անցկացվեց հազարավոր հայերի մասնակցությամբ: Ավելի ուշ բախում տեղի ունեցավ ադրբեջանցիների հետ, որոնք հարձակվեցին հայ աղջիկների վրա:





























