Իրանն անցկացրել է 5G բարձր արագության շարժական ինտերնետի տեխնոլոգիայի առաջին հաջող փորձարկումը: Այս մասին հայտարարել է երկրի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Սաթար Հաշեմին, փոխանցում է Mehr-ը:

Այս նախագծի փորձնական թեստում հաջողությամբ թեստավորվել է վայրկյանում 1,5 գիգաբիթ արագությունը, ասել է նա՝ հավելելով, որ «5G-ն նաեւ 4G-ից զգալիորեն լավն է տվյալների փոխանցման հապաղման տեսաակետից»:

Հաշեմին կրկնել է, որ Հետազոտական կենտրոնում փորձարկումները Իրանում շահագրգիռ բոլոր կողմերին, ներառյալ մյուս բջջային օպերատորներին, թույլ կտան իրենց ավանդն ունենալ նախագծի մեջ:

Ներկայումս 4G ցանցերում ինտերնետի միջին արագությունը գնահատվում է գրեթե 20 Մբիթ/վ մեկ օգտատիրոջ համար: