ԱՄՆ-ն Չինաստանին 72 ժամ է տվել Հյուսթոնում ՉԺՀ-ի հյուպատոսությունը փակելու համար՝ լրտեսության մասին մեղադրանքների ֆոնին, ինչը նշանավորել է հարաբերությունների կտրուկ վատթարացումն աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ, հայտնում է Reuters- ը:

«Մենք կարգադրել ենք փակել ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը Հյուսթոնում՝ ամերիկյան մտավոր սեփականությունը եւ ամերիկյան գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու համար»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը: