Ճիշտ հասկացա՞ որ Հայաստանը վերադառնում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին և Արցախի հետ ռազմաքաղաքական մեծ և համապարփակ համաձայնագրի կնքման օրակարգին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է « Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ճիշտ հասկացա՞ որ Հայաստանը վերադառնում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին և Արցախի հետ ռազմաքաղաքական մեծ և համապարփակ համաձայնագրի կնքման օրակարգին:

Եթե այո, ապա ինչու՞ ուղիղ չի ասվում այդ մասին և ինչու՞ հստակ չի դրվում Արցախը Հայաստանի կողմից ճանաչելու գործընթաց սկսելու շուրջ ներքին և արտաքին քաղաքական քննարկումներ սկսելու հարցը:

Փաստորեն սեփական նոր կետը լավ մոռացված ու մերժված հին կետն էր:

Լավ է ուշ, քան երբեք . . .»։