Իրանի ռազմաօդային ուժերը սկսել են ծանր կործանիչներ մշակել՝ երկրի պաշտպանունակությունն ավելացնելու պլանների համաձայն: Այս մասին հայտարարել է երկրի ՌՕՈւ-ի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Համիդ Վահեդին, փոխանցում է Mehr-ը:

««Կովսար» մարտական ​​ինքնաթիռի արտադրության գործում հաջողությունից հետո ՌՕՈՒ-ն սկսել է հայրենական ծանր կործանիչների արտադրության գործընթացը»,- ասել է նա: 

Նա նաեւ հիշատակել է ՌՕՈՒ-ի ինքնաթիռների ռադիոլոկացիոն հնարավորությունների արդիականացման պլանների մասին՝ հայտարարելով, որ այս ոլորտում նշանակալի առաջընթաց է գրանցվել:

Հրամանատարն ընդգեծ է Իրանի հաջողությունները հակատանկային հրթիռի մշակման գործում՝ հայտարարելով, որ տեղացի փորձագետները  «օդ-օդ» հրթիռի թռիչքի հեռավորությունը 5 մղոնից հասցրել են 12 մղոնի:

Այս ընդլայնված միջակայքը շատ արդյունավետ կլինի օդային մարտերում, հավելել է նա: