Գերմանիայում Հայաստանի դեսպանության տեսահսկման սարքերը գրանցել են, թե ինչպես են հրկիզել ծառայողական ավտոմեքենան, որը դիվանագիտական ներկայացուցչության տնօրինման տակ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Ընդ որում՝ ԱԳՆ-ից առայժմ հրաժարվեցին լրացուցիչ մեկնաբանություններ տալ:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին 00.12-ին Բեռլինում հրկիզել էին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան: Դեսպանությունից նշել էին, որ Գերմանիայի դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը եւ ոստիկանության համապատասխան մարմինները արդեն պաշտոնապես տեղեկացված են: «Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը»,- նշված էր դեսպանության հաղորդագրության մեջ:

Այս գիշեր հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան