Հունաստանը անհրաժեշտ ամեն ինչ՝ իր ինքնիշխան իրավունքները պաշտպանելու համար՝ Արեւելյան Միջերկրական ծովի հունական կղզիներից դեպի հարավ նավթի եւ գազի հորատումը շարունակելու Թուրքիայի պլաններին ի պատասխան, հայտնում է AP-ն:
Թուրքական Oruc Reis նավը հետազոտական առաքելության է պատրաստվում: Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը առաքելությունը Հունաստանի ինքնիշխանության ուղղակի խախտում է անվանել: «Կառավարությունը շեշտում է, որ Հունաստանը իր ինքնիշխանության խախտում թույլ չի տա եւ կանի հնարավոր ամեն ինչ իր ինքնիշխան իրավունքները պաշտպանելու համար»,- ասել է Պետսասը:



























