Հայտնի օվկիանոսագետ Ժակ-Իվ Կուստոուի թոռը որոշել է շարունակել ընտանեկան գործը՝ 135 միլիոն դոլարով կառուցելով աշխարհում ամենամեծ ստորջրյա բնակեցված կայաններից մեկ: Գիտնականները կկարողանան ամիսներ շարունակ ապրել ՄՏԿ-ի նման ստորջրյա տանը՝ ուսումնասիրելով կլիմայի փոփոխությունները եւ նոր դեղամիջոցներ մշակելով, գրում է Forbes- ը:
Նախագիծը ստացել է Proteus անվանումը՝ հին հունական աստծո պատվին, ով գիտելիքի պահապան էր համարվում եւ կարող էր տարբեր տեսք ընդունել:
Ֆաբիենը պլանավորում է շարունակել պապի գործը՝ ստորջրյա տուն եւ հետազոտական կայան կառուցելով, որը կդառնա ամենամեծերից մեկը պատմության մեջ: Կայանը կառուցելու համար կպահանջվի երեք տարի, այն կտեղակայվի 18 մ խորության վրա, ծովային պահպանվող գոտում՝ կարիբյան Կյուրասաո կղզու ափամերձ հատվածից քիչ հեռու: Մինչեւ 12 մարդ կկարողանա ապրել այնտեղ ջրի տակ մի քանի շաբաթ եւ հնարավոր է նույնիսկ՝ ամիսներ:
Սա լուրջ առաջընթաց է ստորջրյա բնակելի կայանների համար, որոնք նախկինում իրենց չափերով համեմատելի էին մինիվենի կամ դպրոցական ավտոբուսի հետ։
Կայանի կառուցումն ու առաջին երեք տարիների ընթացքում այն պահելը մոտ 135 միլիոն դոլար կարժենա, եւ Ֆաբիենն այժմ փորձում է ներդրողների ներգրավել՝ նախագիծն իրականություն դարձնելու համար։





























