Միացյալ Թագավորության հինգ պատգամավորներից երկուսը, ովքեր միացել էին «Հայաստանի ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի» հակահայկական  հայտարարությանը, հետ են վերցրել իրենց ստորագրությունները:

Խորհրդարանի կայքում հրապարակվել է հայտարարություն, որի տակ արդեն կա ոչ թե հինգ, այլ երեք ստորագրություններ:

Իրենց ստորագրությունը հետ են վերցրել «Դեմոկրատական ​​յունիոնիստական կուսակցությունը ներկայացնող Սեմի Ուիլսոնը եւ Ջիմ Շենոնը։

Հայտարարությունը շրջանառության մեջ է դրվել բրիտանական պառլամենտի պատգամավոր Բոբ Բլեքմենի նախաձեռնությամբ հուլիսի 13-ին: Ըստ հայտարարության տեքստի՝ կազմողները դատապարտում են «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան»՝ մեղադրելով Երեւանին հակամարտության սրման մեջ սահմանին: