Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը վիրահատվել է՝ լեղապարկը հեռացնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»՝ վկայակոչելով թագավորության արտաքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ նա այժմ հիվանդանոցում է: Վիրահատությունը հաջող է անցել։

Երկուշաբթի՝ հուլիսի 20-ին, հայտնի էր դարձավ, որ 84-ամյա միապետը հոսպիտալացվել է լեղապարկի բորբոքման կապակցությամբ: