ԵՄ երկրները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն 5G ցանցերի համար իրենց մատակարարների դիվերսիֆիկացման ուղղությամբ, հայտարարել է Եվրահանձնաժողովը:

Անցյալ տարվա նոյեմբերին ԵՄ-ն համաձայնեց կոշտ դիրքորոշում ընդունել 5G մատակարարների նկատմամբ՝ հաջորդ սերնդի բջջային ցանցերի համար կիբերանվտանգության ռիսկերը մեղմելու նպատակով, որոնք որպես տնտեսական աճի եւ մրցունակության արագացման բանալի են դիտարկվում, հայտնում է Reuters-ը:

Ռազմավարությունը երկրների ռւ հեռահաղորդակցման օպերատորների՝ մեկ մատակարարից կախվածության նվազեցում էր ենթադրում։

«Խնդիրներ են հայտնաբերվել կապի առանձին ​​բջջային օպերատորների համար կամ ազգային մակարդակով համապատասխան ռազմավարությունների մշակման եւ ներդրման ժամանակ՝ տեխնիկական կամ շահագործման հետ կապված դժվարությունների պատճառով»,- նշվում է հայտարարության մեջ:
Հանձնաժողովը նաեւ կոչ է արել ԵՄ 13 երկրներին անհապաղ ուղիղ արտաքին ներդրումների ստուգման մեխանիզմ ներդնել՝ գործիք, որը ԵՄ կառավարություններին թույլ է տալիս միջամտել ռազմավարական ակտիվների մեջ օտարերկրյա ուղիղ ներդրումների դեպքերին, հատկապես՝ երբ խոսքը պետության կողմից վերահսկվող կամ պետության կողմից ֆինանսավորվող ձեռնարկությունների մասին է։