Բըրբանքի ոստիկանության կարծիքով՝ մի քանի տարի առաջ ԱՄՆ տեղափոխված հայ ձեռնարկատեր Արմեն Սահակյանի սպանությունը պատահականություն չէ, հայտնում է CBS-LA-ն: 

Արմեն Սահակյանին գնդակահարված էին գտել սեփական տան ննջասենյակում կնոջ հետ միասին, որը նույնպես հրազենային վիրավորում է ստացել: Նա դեռեւս ծայրահեղ ծանր վիճակում է:

Տան մոտ հայտնաբերվել էր 34-ամյա Էդվարդ Լոպեսի դին: «Լոպեսը այս սպանության մեջ կասկածյալն է, որն, ըստ երեւույթին, գործողության պատահականություն չէր,- ասել է Բերբանքի ոստիկանության սերժանտ Դերեք Գրինը: - Նրա դրդապատճառը շարունակում է անհայտ մնալ, հետաքննությունը շարունակվում է»:

Նրա խոսքով՝ զույգի երեխաները՝ 17, 13 եւ 7 տարեկան, սպանության պահին տանն են եղել, բայց չեն տուժել: Հիմա նրանց փոխանցել են ազգականներին: