ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը ներկայիս սրացման ենթատեքստում քննարկել են համաեվրոպական եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Շեշտվել է ապաէսկալացիային եւ իրադրության առողջացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման հեռանկարների տեսակետից:




























