Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, թե Իրանի մայրաքաղաք Թեհրանի «Էվին» բանտում կախաղան են հանվել ամուսիներ` ազգությամբ հայ Վարուժան Պետրոսյանը եւ հրեա Ադիվա Միրզա Սոլեյման Քալիմին, եւ հայտնի չէ, թե որ մեղադրանքով են նրանց պատժել: Ի տարբերություն Հայաստանի, ԱՄՆ պետքարտուղարությունն այս առթիվ իր բողոքի ձայնն է բարձրացրել: Մարդու իրավունքների վիճակն Իրանում կտրուկ վատթարացել է: Երեկ ՀՀ ԱԳՆ-ից թերթը փորձել է պարզել, թե հետաքրքրվե՞լ են, թե ով է այդ հայը եւ ինչու է սպանվել Իրանի բանտում:

Հակառակ պարագայում տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ-ն հետաքրքրվում է սփյուռքահայերով, միայն երբ դրամահավաք է կամ «Արի տուն» ծրագիր: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվել է մեկնաբանություն տալ: Որոշ տեղեկություններով` Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոսն է դիմել Իրանի իշխանություներին, որոնք հայտարարել են, թե նման բան չի եղել: Այժմ փորձում են պարզել, թե որտեղ են այդ մարդիկ, եթե նրանք մահվան չեն դատապարտվել»,-գրում է «Հրապարակ»-ը: