2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ծախսերի համար նախատեսվել էր 3,382 մլրդ դրամ եւ այդ ծախսը կատարվել է 100 տոկոսով:
Ազգային ժողովում 2010 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ այդ ցուցանիշը 5,9 տոկոսով ավելին է 2009-ի ցուցանիշից, ինչը պայմանավորված է ԱԺ աշխատակազմի եւ պատգամավորների «պահպանման ծախսերի» մեծացմամբ:
Ի դեպ, Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ու պատգամավորների «պահպանման» ծախսերն ընթացիկ տարում կազմել են 2,5 մլրդ դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից ԱԺ-ին է հատկացվել 94 մլն դրամ:





























