Հայաստանի կառավարության աշխատակազմին 2010 թվականին պետբյուջեից ավելի քան 31 մլրդ դոլար է հատկացվել, սակայն ծրագիրն իրագործվել է 78,759 տոկոսով։

Ինչպես 2010 թվականի բյուջեի կատարողականը խորհրդարանում ներկայացնելիս ասաց գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, 2009 թվականի համեմատությամբ Հայաստանի կառավարության աշխատակազմի ծախսերն աճել են 73,4 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացմամբ։ Հաշվետու տարում Հայաստանի կառավարությունը 6 ոլորտներում 25 ծրագիր է իրականացրել։