Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին քննարկել են ներուկրաինական ճգնաժամի կարգավորման տարբեր ասպեկտները։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ արձանագրվել էր Մինսկի խմբում բանակցային ջանքերի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը։
«Տրվել է դրական գնահատական Խմբի նիստի ժամանակ հուլիսի 22-ին հրադադարի համար լրացուցիչ միջոցները համաձայնեցնելու հարցում, որն ուժի մեջ է մտնում հուլիսի 27-ից։ Շեշտադրվել է հակամարտության մասնակիցների կողմից այդ պայմանավորվածությունները պահպանելու կարեւորությունը։
Ռուսական կողմն ընդգծել է «նորմանդական ձեւաչափի» առաջնորդների կայացրած որոշումների իրագործման առաջնահերթությունը, այդ թվում՝ 2019 թվականի դեկտեմբերին Փարիզում գագաթնաժողովի արդյունքում։
Նախագահները նաեւ փոխանակվել են կարծիքներով կորոնավիրուսի համավարակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»,-նշված է հաղորդագրության մեջ։




























