ԱՄՆ պետդեպարտամենտը ներղություն է հայցել 22 հազար մարդկանցից, ովքեր ավելի վաղ սխալ կերպով տեղեկացվել էին, որ իրենք գրին-քարտ են շահել, հայտնում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով ВВС-ին։

Չինովնիկներն իրենց որոշումը բացատրել են  համակարգչի սխալով։ Վիճակահանությունը նորից կանցկացվի։ Դրան կմասնակցի շուրջ 15 մլն մարդ։

Համակարգչային սխալը կայացել է նրանում, որ հաղթողների 90 տոկոսն ընտրվել են առաջին երկու օրերին  հայտ ներկայացած մարդկանցից, մինչդեռ հաշվառումը շարունակվել է 30 օր։

Գրին-քարտը ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ճանապարհ է բացում։