Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երեք նախարարի է պաշտոնանկ արել, հայտնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։

Պարտականություններից ազատվել են նավթի նախարար Սեյդ Մասուդա Միրքազիմին, սոցիալական ապահովության նախարար Սադըգ Մախսուլիին, արդյունաբերության նախարար Ալի աքբար Մեհրաբիանին։

«Նախարարներն ազատ են արձակվել Իրանի նախարարությունների թվի կրճատման՝ 21-ից 17-ի հասցնելու շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ։