Հայաստանի մարզային վարչակազմերին 2010 թ. Պետբյուջեից, ընդհանուր առմամբ, հատկացվել է գրեթե 56 մլրդ դրամ:
Ինչպես խորհրդարանում 2010 թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս նշեց գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այդ միջոցները հիմնականում ծախսվել են մարզային վարչակազմերի պահպանման, ճանապարհների նորգման, կրթական ծրագրերի վրա:
Այսպիսով, Արագածոտնի մարզին հաշվետու տարում հատկացվել է 4մլրդ 871 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 99,4 տոկոսով: Նշված գումարով իրականացվել է 22 ծրագիր, պահուստային ֆոնդից մարզին լրացուցիչ հատկացվել է եւս 12 մլն դրամ:
Արարատի մարզին հատկացվել է 6 մլրդ 183 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 100 տոկոսով: Այդ միջոցներով իրականացվել է 13 ծրագիր, պահուստային ֆոնդից մարզին հատկացվել է 27 մլն դրամ:
Արմավիրի մարզին 2010թ-ին հատկացվել է 6 մլրդ 600 մլն դրամ, կատարողականը կազմել է 95%: Այդ գումարներով իրականացվել է 17 ծրագիր, պահուստային ֆոնդից մարզին հատկացվել է 74 մլն դրամ:
Գեղարքունիքի մարզին բյուջեից հատկացվել է 8 մլրդ 234 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 100 տոկոսով: Պահուստային ֆոնդից տրամադրվել է եւս 9,3 մլն դրամ: Ընդհանուր առմամբ այս գումարներով իրականացվել է 23 ծրագիր:
Լոռու մարզին հատկացվել է 7 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 100%: Պահուստային ֆոնդից տրամադրվել է եւս 76 մլն դրամ, այս միջոցներով իրականացվել է 20 ծրագիր:
Կոտայքի մարզը 2010թ-ին պետբյուջեից ստացել է 6 մլրդ 150 մլն դրամ եւ դրանցով իրականացրել 15 ծրագիր: Եւս 10 մլն դրամ մարզն ստացել է պահուստային ֆոնդից:
Շիրակի մարզին տրամադրվել է 7 մլրդ 606 մլն դրամ, բյուջեն կատարվել է գրեթե ամբողջությամբ: Եւս 70 մլն դրամ մարզին հատկացվել է պահուստային ֆոնդից, իրականացվել է 21 ծրագիր:
Սյունիքի մարզին հատկացվել է 4 մլրդ 503 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 99,5%-ով: Պահուստային ֆոնդից մարզին հատկացվել է եւս 128 մլն դրամ: Այդ միջոցներով իրականացվել է 15 ծրագիր:
Վայոց Ձորի մարզին տրամադրվել է 2 մլրդ 186 մլն դրամ` 17 ծրագրի իրականացման համար: Պահուստային ֆոնդից հատկացվել է եւս 60 մլն դրամ:
Տավուշի մարզն ստացել է 3 մլրդ 693 մլն դրամ` 17 ծրագրի իրականացման համար: Եւս 33 մլն դրամ հատկացվել է պահուստային ֆոնդից:
Ինչպս նշեց Ա. Ջանջուղազյանը, հաշվետու տարում պետությունը ժամանակին է հատկացրել դոտացիաները:




























