Երեւանում, այսօր` մայիսի 14-ին, ժամը 15:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սեբաստիա փողոցում` Իսակովի պողոտայի կամուրջի տակ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռեւս անհայտ պայմաններում միմյանց են բախվել «Mercedes-124» մակնիշի 23 ՕՕ 420 համարանիշի, Volkswagen Golf մակնիշի 10 ՏԼ 929 համարանիշի եւ BMW մակնիշի 20 ՍՕ 298 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետեւանքով, Volkswagen Golf-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված հատվածում:

Հիվանդանոց են տեղափոխվել Mercedes-124-ի վարորդ 30-ամյա Դավիթն ու ուղեւոր 30-ամյա Գառնիկ Կարապետյանը:  Դավիթը հիվանդանոցում մահացել է:

Այս պահին դեպքի վայրում են Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ ԱՐսեն Մարդոյանի գլխավորությամբ:

Այստեղ են նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները` քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Շմավոնյանի գլխավորությամբ:

Քննչական աշխատանքները ղեկավարում է ՃՏՀ քննության բաժնի ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը: Այս պահին նրա կողմից դեպքի վայրում քննչական փորձարարական աշխատանքներ են կատարվում, որից հետո քննիչը կմեկնի հիվանդանոց` ճշտելու մահացածի ամբողջական տվյալներն ու վիրավորի վիճակը:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի