Կառավարությունը մոտ օրերս կքննարկի Արմավիրի քրեակատարաողական հիմնարկին 1 մլրդ դրամ հատկացնելու հարցը:
Ինչպես խորհրդարանում ասաց Հսայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Արմավիրի ՔԿՀ-ին լրացուցիչ 21 հազար ք/մ տարածք կհատկացվի։ Նրա խոսքով, արդեն տարվա վերջին այնտեղ հնարավոր կլինի դատապարտյալների հիվանդանոց կաուցել։ Թովմասյանը նաեւ հայտնեց, որ Արդարադատության նախարարությանը նոր վարչական շենք տրամադրելու դեպքում ՔԿՀ-ի աշխատակազմը կտեղափոխվի նախարարության ներկայիս շենք, իսկ ՔԿՀ-ի ազատ շենքը կարելի կլինի վաճառել եւ ստացված միջոցներով նոր ՔԿՀ կառուցել:





























