2010-ին պետական բյուջեից 2010-ին Երեւանին, ընդհանուր առմամբ, հատկացվել է 34,291 մլն դրամ: Այդ միջոցները ուղղվել են մի քանի ծրագրերի իրականացմանը: Այսպես մայրաքաղաքի աշխատակազմի պահպանման համար ծախսվել է 6,43 մլրդ դրամ, քաղաքի փողոցների վերանորոգման-վերականգնողական աշխատանքների համար` 3,522 մլրդ դրամ, քաղաքային տրանսպորտային պարկի պահպանման համար` 276 մլն դրամ:
Երեւանի մետրոպոլիտենի ծախսերը կազմել են 2 մլրդ դրամ, փողոցների լուսավորության ծախսերը` 1,76 մլրդ դրամ: 16 մլրդ դրամ ուղղվել է կրթական ծրագրերի ֆինանսավորմանը:
Երեւանի ջրամատակարարման համար Համաշխարհային բանկի միջոցներից ծախսվել է 2,332 մլրդ դրամ:





























