Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մամիկոնյանց փողոցի մի բնակարանից բերման են ենթարկել 30-ամյա Կարլեն Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա ապրիլին հյուրընկալվելով ծանոթի տանը՝ այնտեղից գողացել է ոսկյա զարդեր եւ համակարգչի պրոցեսոր:
Կատարվում է նախաքննություն:





























