Հնդկաստանը եւս 47 չինական հավելված է արգելել՝ ազգային անվտանգության եւ գաղտնիության հետ կապված խնդիրների պատճառով TikTok տեսանյութերի փոխանակման հայտնի պլատֆորմի եւ 58 այլ հավելվածների արգելափակումից մի քանի շաբաթ անց, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղեկատվության եւ լրատվության նախարարության ներկայացուցիչներին։

Աշխարհի երկու երկրների միջեւ լարվածությունն աճել է Հիմալայների հետ սահմանին տեղի ունեցած բախումից հետո, որի հետեւանքով հնդկացի 20 զինծառայող էր զոհվել։

«Մենք արգելք են սահմանել Չինաստանից 47 բջջային հավելվածի համար, ինչն ընդգծում է  կառավարության գործողությունների լրջությունը գաղտնիության եւ տվյալների անվտանգության նկատմամբ,- ասել է պաշտոնյավ, ով ցանկացել է անանուն մնալ:- Այս 47 հավելվածներից շատերն արգելված են նույն պատճառներով, ինչ եւ նախորդ 59 ​-ը, եւ դրանցից շատերը նախկինում արգելված հավելվածների թեթեւ տարբերակներն էին»:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ չինական եւս 275 հավելվածներ կարող է արգելվել, այդ թվում՝ չափազանց հայտնի PUBG Mobile խաղը։