Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ չի տիրապետում Սիրիայում ապրիլի 29-ին կորած լրագրող Դորոթի Փարվիզի գտնվելու վայրի մասին տեղեկությանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Օրերս ԱՄՆ-ում Սիրիայի դեսպանատունը հայտարարել էր, որ լրագրողը մայիսի 1-ին Իրանի հյուպատոսի հետ ուղեւորվել էր Թեհրան, քանի որ փորձել էր Դամասկոս մտնել իրանական անձնագրով:
Դորոթի Փերվիզը ԱՄՆ-ի, Կանադայի եւ Իրանի քաղաքացի է եւ աշխատում է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունում։




























