Սիրայում այսօր` մայիսի 14-ին կառավարական զորքերը գնդակոծել են Տալկալահ քաղաքը, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանին: Երեք մարդ զոհվել է, կան վիրավորներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ավելի քան 12 փախստական ընտանիք Տալկալահից անցել են սահմանը դեպի Լիբանան:
Շաբաթ գիշեր, մայիսի 14-ին, նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվել են երկրի հարավում գտնվող Իբտա քաղաքում:





























