Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն մայիսի 15-ին Հայաստանում ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի միջազգային օրը մոմավառությամբ երթ կկազմակերպի։
Մոմերով երթ տեղի կունենա Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում։ Երթը Երեւանում կմեկնարկի Պարոնյան փողոցից՝ 20։30-ին։ Երթի մասնակիցների հանդիպման վայրը Կոմիտասի անվան կոնսերվատորիան է, որին կից այգում 21։30-ին համերգ կկայանա։
Մայիսի 15-ը ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի միջազգային օրն է։





























