Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցում բժիշկների հերթապահ խումբը առաջին անհրաժեշտության բուժօգնությունն են ցուցաբերել տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 2 տղամարդու և 1 երեխայի։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Ըստ աղբյուրի՝ նրանք են՝ 8-ամյա Արմեն Ս․-ն, 39-ամյա Յուրիկ Ս․-ն և 36-ամյա Սերգեյ Ս․-ն։
Բժիշկների առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ստանալուց հետո, շտապօգնության ավտոմեքենաներով նրանք տեղափոխվել են Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև Այրվածքաբանական ծառայությունը։ Այրվածքներ ստացած անձինք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի 13 շենքի մոտից, որտեղ դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Սերգեյ Ս․-ին պատկանող Hyundai Sonata ավտոմեքենայում։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ-ի Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական 11-րդ հրշեջ փրկարարական ջոկատը։ Դեպքի առթիվ քննություն է սկսվել։





























