Ուկրաինայում ձերբակալվել եւ Ռուսաստան է արտաքսվել ռուսաստանցի քրեական հեղինակություն Վասիլի Խրիստոֆորովը՝ հայտնի որպես Վասյա Վոսկրես, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 12-ին Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանում։ Նրան ձերբակալել են օդանավից դուրս գալուց անմիջապես հետո եւ ուղարկել Ռուսաստան։ Նման  որոշում կայացնելու պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ռուսական իրավապահ մարմինների տվյալներով, Վասիլի Խրիստոֆորովը Ասլան Ուսոյանի՝ «Դեդ Հասանի» մոտիկ անձանցից է։ 2010 թվականին «Դեդ Հասանը» ձերբակալվել էր Ուկրաինայում եւ արտաքսվել Ռուսաստան։