Ըստ Գյումրիում շրջանառվող տեղեկությունների, Գյումրիի Շտապօգնության կայանի աշխատակիցներին արդեն մի քանի օր տանում են ԱԱԾ` հարցաքննության: Որոշ տեղեկությունների համաձայն, Շտապ բուժօգնության կայանում ազգային անվտանգությա աշխատակիցները ստուգումներ են իրականացրել, հիմա էլ աշխատակիցներին, այդ թվում վարորդներին են բերման ենթարկում ու հարցաքննում:
«Իրավապահ մարմիններն ուզում են խաչաձեւ հարցերով ինչ-որ բաներ իմանալ: Հարցնում են, 2010 թ-ի այս թուղթը որ ստորագրել են ու այսինչ պահեստամասը ստացել ես, որտե՞ղ է: Ես ինչ իմանամ, ինչպես հիշեմ, թե մեկ տարի առաջ այդ մասը որ մեքենայի վրա է դրվել, հո միշտ նույն մեքենա չե՞նք վարում, հաճախ բրիգադները փոխվում են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են հարցաքննված վարորդները` շարունակելով. «Հիմա էլ ամեն ինչ ավարտել, նստել են Շտապօգնության պոչին: Ի՞նչ է ուզածները, ինչ հրահանգ են կատարում, չգիտենք»:
Ի դեպ, նրանց ԱԱԾ են հրավիրում երեկոյան ժամը 18-ից հետո, որը կարող է տեւել մինչեւ կեսգիշեր:




























