Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Ստրոսս- Կանը ձերբակալվել է սեռական ոտնձգության կասկածանքով:

62-ամյա Ստրոսս -Կանը ձերբակալվել է Նյու Յորքի JFK օդանավակայանում` թռիչքից  10 րոպե առաջ եւ հարցաքննության համար տարվել է Մանհեթնի ոստիկանական բաժանմունքներից մեկը: Պաշտոնական մեղադրանք դեռեւս չի առաջադրվել, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Ըստ ոստիկանների` Ստրոսս -Կանը  Sofitel New York  հյուրանոցի սպասավորուհիներից  մեկին ստիպել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ: Նա աղջկան ստիպել է զբաղվել օրալ սեքսով: Աղջկան սակայն հաջողվել է դուրս պրծնել եւ փախչել սենյակից, որից հետո ԱՄՀ ղեկավարը  լքել է հյուրանոցը եւ ուղեւորվել օդանավակայան:

ԱՄՀ ներկայացուցիչները չեն մեկնաբանում կատարվածը: