Վրացական գիտնականները ճանաչել են Ռուսական կայսրությունում չերքեզ ժողովրդի ցեղասպանության փաստը, ինչն առաջին փուլն է Վրաստանի խորհրդարանի կողմից չերքեզների ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Այս մասին հաղորդել է Կովկասի եւ սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Նուգզար Ցիկլաուրին:

Նա կոչ է արել գործընկեր խորհրդարանականներին` «մտածել, թե ինչ որոշում է պետք ընդունել ցեղասպանության ճանաչման առնչությամբ»: Եթե ընդունվի դրական որոշում, հանձնաժողովը հարցը կներկայացնի լիագումար նիստի քննարկմանը, գրում է «Գրուզիա Online»-ը:

Փորձագիտական եզրակացությունը հանձնաժողվի նիստում ներկայացրել է  պրոֆեսոր Մեհրաբ Չուխուան: Նա ասել է, թե եզրակցությունը հիմնված է XIX  դարում Հյուսիսային Կովկասում իրադարձությունների վերաբերյալ եվրոպական, ամերիկյան, ռուսական ու վրացական գիտնականների աշխատությունների վրա:  Ըստ Չուխուայի` այդ  աղբյուրներում նշվում է, որ ցարական Ռուսաստանը  հայրենիքից վտարել է 1,5 մլն չերքեզի, որոնցից 500 հազարին է հաջողվել կենդանի մնալ: