Twitter-ը կորոնավիրուսի մասին վվնասակար տեղեկատվություն պարունակող տեսանյութի համար արգելափակել է Դոնալդ Թրամփ-կրտսերի հաշիվը: «Մենք ժամանակավորապես սահմանափակել ենք ձեր հաշվի որոշ գործառույթներ, քանի որ դրանք խախտում են մեր կանոնները»,-բացատրել է սոցցանցը:
Դոնալդ Թրամփ-կրտսերն իր էջում տեսագրություն էր հրապարակել, որում լաբորատոր համազգեստներով մի խումբ անձինք պնդում են, որ պետք չէ պաշտպանիչ դիմակներ կրել, իսկ հակամալարիական հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը բուժիչ հատկություններ ունի:
ԱՄՆ նախագահը եւս տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Կորոնավիրուսի դեմ դեղամիջոց կա: Ամերիկա, արթնացիր»:
Twitter-ը պարզապես ջնջել է Սպիտակ տան ղեկավարի գրառումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























