Հյուսիսային Կորեան եւ Իրանը, խախտելով ՄԱԿ-ի պատժամիջոցների մասին որոշումը, ռազմական տեխնոլոգիաներ են փոխանակել: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Նշվել է, որ խոսքն առաջին հերթին  բալիստիկ հրթիռի արտադրության տեխնոլոգիայի մասին է:  ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ  փոխանակումը կատարվել է երրորդ երկրի միջոցով, որը ենթադրաբար Չինաստանն է:

Զեկույցում նշվում է, որ ուրանի հարստացման հյուսիսկորեական ծրագիրը, որը ինչպես պնդում է Փհենյանը, օգտագործվելու է քաղաքացիական նպատակներով, իրականում ստեղծել է ռազմական նպատակների համար:

Բացի այդ, ԱՄՆ-ը, Իսրայելը եւ ԵՄ-ն հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան Սիրիային օգնել է միջուկային ռեակտոր կառուցել, որը իսրայելցիները ոչնչացրել էին 2007թ-ին: