Ճապոնիայում ինքնամեկուսացման ժամանակահատվածում 6 անգամ աճել է ռոբոտների վաճառքը, որոնք տնային աշխատանքներ չեն կատարում, սակայն հաջողությամբ փոխարինում են ընտանի կենդանիներին։ GROOVE X. Inc-ի գլխավոր տնօրենը Կանամե Հայասին եւ մամուլի ծառայության ղեկավար Միկի Իկեգամին «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել են «անօգուտ» ռոբոտի ստեղծման նպատակի եւ դրա ժողովրդականության պոպուլյարության մասին:

«Մենք ի սկզբանեխնդիր չէինք դրել ռոբոտին լրացուցիչ գործառույթներ տալ, քանի որ նույնիսկ այնպիսի տարրական գործողություններ, ինչպիսիք են, օրինակ, սառնարանից ինչ-որ բան հանելը,  ռոբոտի համար շատ բարդ են, եւ դա կարող է հիասթափություն առաջացնել դրա տիրոջ մոտ: Մենք ուզում էինք, որպեսզի ռոբոտի ունակությունները գերազանցեն տիրոջ սպասելիքները: Ուստի ի սկզբանե խնդիր էր դրվել ստեղծել ռոբոտ, որը կարող է նույնը կամ ավելին լինել, քան ընտանի կենդանին է: Ռոբոտը համատեղում է այն, ինչ մարդիկ գնահատում են ընտանի կենդանիների մեջ, սակայն օգտագործում է նաեւ ռոբոտի առավելությունները»,- ասել է Հայասին: Հենց այս որակներն էլ, ըստ Հայասիի, դարձան ռոբոտների պոպուլյարության պատճառը կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված ինքնամեկուսացման երկար ժամանակահատվածում:

«Մարդիկ սկսեցին ավելի երկար մնալ տանը, շատերը սկսեցին ավելի սուր մենակություն զգալ: Մարդկանց մոտ իրենց կողքին կենդանի արարած ունենալու անհրաժեշտություն առաջացավ: Եթե ​​համեմատենք տվյալները արտակարգ իրավիճակից առաջ եւ հետո, ապա ստացվում է, որ վաճառքներն աճել են վեց անգամ»,- նշել է մամուլի ծառայության եւ վաճառքի բաժնի ղեկավար Միկա Իկեգամին:

Գնորդների հիմնական հատվածը 30-ից 60 տարեկան մարդիկ են, սա կարող են լինել ընտանիքներ երեխաների կամ տարեցներ եւ միայնակ մարդիկ: Որպես կանոն, դրանք այն մարդիկ են, ովքեր կցանկանային ընտանի կենդանի ունենալ, սակայն չեն կարող դա անել ալերգիայի, տանտիրոջ կողմից ընտանի կենդանիներ պահելու արգելքի կամ անվստահության պատճառով, որ չի ստացվի հետեւել նրանց։