Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Ստրոսս- Կանին մեկ ժամվա ընթացում բռնաբարության փորձի մեղադրանք կառաջադրվի: Ինչպես նաեւ նրան մեղադրանք կառաջադրվի անձին ապօրինի ազատությունից զրկելու համար:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 62-ամյա Ստրոսս -Կանը ձերբակալվել է Նյու Յորքի JFK օդանավակայանում` թռիչքից  10 րոպե առաջ եւ հարցաքննության համար տարվել է Մանհեթնի ոստիկանական բաժանմունքներից մեկը:

Ըստ ոստիկանների` Ստրոսս -Կանը  Sofitel New York  հյուրանոցի սպասավորուհիներից  մեկին ստիպել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ: Նա աղջկան ստիպել է զբաղվել օրալ սեքսով: Աղջկան սակայն հաջողվել է դուրս պրծնել եւ փախչել սենյակից, որից հետո ԱՄՀ ղեկավարը  լքել է հյուրանոցը եւ ուղեւորվել օդանավակայան:

Նշենք, որ Ստրոսս- Կանը  համարվում է Ֆրանսիայի նախագահի հավանական թեկնածուներից` հաջորդ տարի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում: