Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանդիպել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչ Մահմուդ Ջիբրիլի հետ:

Հանդիպման արդյունքներով սակայն պաշտոնական ոչ մի հայտարարություն չի հրապարակվել: Քաղաքական գործիչները բանակցությունները վարել են փակ ռեժիմով: Ոչ պաշտոնական տվյալներով` ֆրանսիական ղեկավարությունը խոստացել է ֆինանսապես եւ քաղաքականապես աջակցել Ազգային անցումային խորհրդին:

Ի դեպ, Ֆրանսիան եւ Իտալիան Ազգային անցումային խորհուրդը ճանաչում են որպես Լիբիայի իշխանության օրինական մարմին: